ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆ (1971-2020) Երգիչ, Խմբավար, Ուսուցիչ Հերոսաբար մարտնչած ու նահատակուած Արցախեան 44-օրեայ պատերազմին
Երգիչ, խմբավար, Ուսուցիչ
Ծնած է Այնճար, Լիբանան։ Ծագումով Մուսալեռցի ընտանիքէ։ Աւարտած է գիւղի Ազգային «Յառաջ» նախակրթարանը, Մեծի Տանն Կիլիկիոյ «Զարեհեան» դպրեվանքը և Երևանի Կոմիտասի անուան պետական կոնսերուատորիան։
Երաժշտական մասնագիտական և օփերային դասընթացներ
Երաժշտական մասնագիտական և
օփերային դասընթացներ ստացած է Լիբանանի, Հայաստանի և Ֆրանսայի մէջ։ Դասաւանդած է Լիբանանի
և Քուէյթի Ազգային Վարժարաններէ ներս, տիկնոջ հետ միասին։ Խմբավարած է Այնճարի և Քուէյթի Ազգային վարժարաններու
մանկապատանեկան երգչախմբերը, ինչպէս նաև Ամերիկայի Արևելեան Թեմի Համազգայինի Նիւ Եորքի
մասնաճիւղի հիմնած մանկապատանեկան «Ծիրանի» երգչախումբը, իսկ կեանքի կոչելով Քուէյթի Ազգ․
Առաջնորդարանի «Նարեկացի» երգչախումբը, զայն քառաձայն երկսեռ երգչախումբի վերածած է և 2 տասնեակէ աւելի համերգներով հանդէս եկած հայ և օտար հանդիսատեսներուն։ Եղած է Դպրապետ
Լիբանանի, Քուէյթի և Ամերիկայի Արևելեան Թեմի Դպրաց Դասերու։
«Դէպի Երկիր»
2005թ․-էն ընտանիքին հետ հաստատուած է Հայաստան, ուր յաճախած է Կոմիտասի Անուան Պետական
Կենսերուաթորիան: 2006թ․-էն մաս կազմած է «Շարական» հայ հնագոյն երաժշտական համոյթին,
«Հոգևոր Պետական Արական» և ՀՀ Ազգային Պետական երգչախմբերուն։
Մենահամերգներով հանդէս եկած է Աշխարհի 5 ցամաքամասերու՝ աւելի քան 27 երկիրներու մէջ։
Լոյս ընծայած է 5 ձայնասկաւառակներ և տեսահոլովակ մը։ Յաճախ գտնուած է Հայաստանի և Արցախի սահմանային գօտիներ՝ իր երգերով խրախուսելու սահմանապահ զինուորները։ Արժանացած է բազմաթիւ Պատուոգրերու, Շնորհակալագրերու, Օրհնագրերու։
Արցախի 44-օրեայ պատերազմ
Կամաւոր մասնակցած է Արցախի 44-օրեայ պատերազմին և անմահացած է 6 Հոկտեմբեր 2020-ին, Մատաղիսի Վարանգաթաղ լերան բարձունքին։ Յետմահու շնորհուած է Արիութեան, Խիզախութեան, Մարտական Ծառայութեան և Կոմիտասի շքանշաններով։ Ի յիշատակ Ա․Տարելիցին, լոյս ընծայուած է իր անտիպ երգերէն ձայնասկաւառակ մը՝ կնոջ և ուստեր կազմակերպութեամբ և հովանաւորութեամբ։
Պատուոգրեր և մետալներ
Նուիրուած Հայրենիքի պաշտպանութեան եւ անվտանգութեան ապահովման, հայրենանուէր գործունէութեան և բանակ-հասարակութիւն կապի ամրապնդման համար։