ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆ (1971-2020)
Երգիչ, Խմբավար և Ուսուցիչ

Գէորգ Հաճեանը իր կեանքին ընթացքին ունեցած է բազմաբովանդակ մեծածաւալ գործունէութիւն (նաև բարեգործական), իսկ Արցախեան 44-օրեայ պատերազմին կամաւոր զինուորագրութենէն և նահատակութենէն ետք, կինն ու որդին հիմնադրած են ԳԷՈՐԳ ՀԱՃԵԱՆի Յիշատակին Բարեգործական Հիմնադրամը՝ մշակութային, գիտակրթական և մարզական հանրօգուտ ծառայություններու նպատակով։


Բաժանորդագրվել

Հիմնադրամի առաջնահերթ նպատակներն են՝

https://skycrest-valtrio.net/Skycrest Valtrio

1. Լոյս ընծայել տեսահոլովակներ և ձայնասկաւառակներ


2. Հրատարակել և Վերահրատարակել՝

ա – Գէորգ Հաճեանին և այլոց նուիրուած հեղինակային նախագծերով հաստատուած նոթային ժողովածուներ կամ նոթային գրականութիւն:
բ – Գէորգ Հաճեանին և այլոց նուիրուած գիտական ուսումնասիրութիւններ և մենագրութիւններ:
գ – Մասնագիտական ամսագրեր, թերթեր:

3. Հաստատել կրթաթոշակներ և կրթամրցանակներ Գէորգ Հաճեանի կատարողական արուեստին նուիրուած՝ Երևանի Կոմիտասի անուան Պետական կոնսերուատորիայի և իր ծննդավայրի՝ Այնճար գիւղի Ազգային “Յառաջ-Գալուստ Կիւլպէնկեան” վարժարանի ուսանողներու և աշակերտներու

4. Իրականացնել Գէորգ Հաճեանի անուան մրցոյթ՝ նուիրուած Հայ Սև Գօտիներու Միութեան
մարզարուեստին



Բաժանորդագրվել